ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Նիկոլական նախընտրական քարոզչության հիմնական մեխը

Նիկոլական նախընտրական քարոզչության հիմնական մեխը
22.08.2025 | 12:36

Ադրբեջանական կայքերը ոգևորությամբ տարածում են Նիկոլի խոսքերը առաջիկա՝ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։

Նրանք ևս կարծես թե Նիկոլի օգտին քարոզչական արշավ են սկսել։

Օրինակ, ադրբեջանական Կալիբր կայքը գրում է.

«Առաջիկա 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի քաղաքացիները կանգնելու են «խաղաղության և ոչ խաղաղության» ընտրության առաջ, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես փոխանցում են հայկական լրատվամիջոցները»:

Այլ հետաքրքիր շեշտադրումներ ևս կան տարբեր հարթակներում։

Իսկ Հայաստանի գլխին պատուհասած այս մարդը ասել է.

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի քաղաքացիները ստիպված են լինելու կատարել ընտրություն, չեմ ուզում ասել՝ խաղաղություն և պատերազմ, կասեմ ավելի մեղմ՝ «խաղաղություն և ոչ խաղաղություն»։

Եվ հենց այդ պատճառով ես իմ երկուշաբթի օրվա ուղերձում հստակ նշեցի, որ այդ հաստատված խաղաղությունը պահանջում է ամենօրյա հոգատարություն, և սա այն խնդիրն է, որը մենք պետք է լուծենք միասին՝ յուրաքանչյուրը իր տեղում, այդ թվում՝ քաղաքացիները՝ իրենց քաղաքական դիրքորոշումները որոշելիս»։

Կարծում եմ այժմ հասկացաք, թե որն էր լինելու նիկոլական նախընտրական քարոզչության հիմնական մեխը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ